Վրաստանը և Ադրբեջանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i86369-Վրաստանը_և_Ադրբեջանը_ռազմական_համագործակցության_համաձայնագիր_են_ստորագրել
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները Բաքվում ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 13:14 Asia/Tehran
  • Վրաստանը և Ադրբեջանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները Բաքվում ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել:

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները 2018 թվականի  ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Բաքու կատարած այցի ընթացքում։ Փաստաթուղթը Ադրբեջանի կողմից ստորագրել է պաշտպանության նախարար Զաքեր Հասանովը: Հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Հանդիպմանը Հասանովը տարածաշրջանի անվտանգության ապահովման համար կարևոր է համարել երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը:

Վրաստանի պաշտպանության նախարարը իր երկրի և Ադրբեջանի պետայրերի փոխայցելությունները համարել է հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն՝ ասելով. «Թբիլիսի-Բաքու հարաբերությունների խորացման գործում կարևոր դեր են ունեցել Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա բարեկամական հարաբերությունները»: