Չինաստանը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i86421-Չինաստանը_կրկին_զգուշացրել_է_ԱՄՆ_ին
Չինաստանի առևտրի նախարարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրական ցանկացած պատերազմը հանգեցնելու է համաշխարհային տնտեսական ճգնաժամի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 07:22 Asia/Tehran
  • Չինաստանը կրկին  զգուշացրել է ԱՄՆ-ին

Չինաստանի առևտրի նախարարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրական ցանկացած պատերազմը հանգեցնելու է համաշխարհային տնտեսական ճգնաժամի:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ կիրակի օրը, Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի տարեկան ժողովին առընթեր, Ժանկ Շանն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից պողպատի ու ալյումինի մաքսատուրքերի բարձրացմանն այդ երկրի ընդդիմությանն, ասելով .«Չինաստանն առևտրական պատերազմի չի ձգտում և այդ հարցում առաջին քայլը չի անելու»:

Նրա խոսքերով, առևտրական պատերազմը  Չինաստանի և ԱՄՆ-ի համար աղետ է դառնալու՝ խախտելով համաշխարհային զարգացումը:

«Չինաստանի երկաթի և պողպատի միությունը» մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի քայլերը լուրջ սպառնալիք են՝ ուղղված աշխարհի պողպատի արդյունաբերության դեմ : Հաղորդագրության մեջ Չինաստանի պետայրերից պահանջվել է ԱՄՆ-ի դեմ նման քայլեր ձեռնարկել պողպատի, խողովակի, քարածխի , նաև գյուղատնտեսական ու էլեկտրոնային արտադրանքների ոլորտներում: 

Ճապոնիայի պետայրերը ևս հանդես են եկել ԱՄՆ-ի կողմից ներկրվող ալյումինի և պողպատի համար մաքսատուրքերի կրճատման պահանջով: