Ալիև. նախագահական ընտրություններն արդար են լինելու
https://parstoday.ir/hy/news/world-i86527-Ալիև._նախագահական_ընտրություններն_արդար_են_լինելու
Ադրբեջանի նախագահը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ այդ երկրի նախագահական ընտրություններն անց են կացվելու արդար ոռ թափանցիկ պայմաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2018 04:04 Asia/Tehran
  • Ալիև. նախագահական ընտրություններն արդար են լինելու

Ադրբեջանի նախագահը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ այդ երկրի նախագահական ընտրություններն անց են կացվելու արդար ոռ թափանցիկ պայմաններում:

Համաձայն «Մոդեռն» ինտերնետային կայքի հաղորդման, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Նախագահական ընտրություններն անց են կացվելու թափանցիկ ու արդար պայմաններում և արտացոլելու են Ադրբեջանի ժողովրդի կամքը»:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Ալիևը կարևորել է այդ կազմակերպության հետ Բաքվի համագործակցությունը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 11-ին:

2016 թվականի սեպտեմբերի հանրաքվեում վավերացված սահմանադրական բարեփոխումների համաձայն, Ադրբեջանում նախագահության շրջանը 5 տարուց բարձրացվել է 7 տարվա: Ադրբեջանի նախագահական 8-րդ շրջանի ընտրություններում հաղթող անձը յոթ տարի վարելու է այդ երկրի իշխանության ղեկը: