Amnesty International- ը քննադատել է Բրիտանիայում մարդու իրավունքների խախտումը
(last modified Tue, 13 Mar 2018 13:48:43 GMT )
Մարտ 13, 2018 17:18 Asia/Tehran
  • Amnesty International- ը քննադատել է Բրիտանիայում մարդու իրավունքների խախտումը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Բրիտանիայում քաղաքացիների, էմիգրանտների և ապաստանյալների նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը և Լոնդոնի կողմից Ռիադին ցուցաբերվող սպառազինական աջակցությունը:

Իր տարեկան զեկույցում մտահոգություն  հայտնելով Բրիտանիայում ընտանեկան բռնությունների կամ դրանց բացասական ազդեցությունների վերաբերյալ, կազմակերպությունն այդ երկրի կառավարությանը կոչ է արել վավերացնել կանանց նկատմամբ բռնության կանխման և դրա դեմ պայքարի մասին Եվրախորհրդի կամ Ստամբուլյան կոնվենցիան, որը ստորագրվել է 2012 թվականին:

«Դաբսի բարեփոխման» շրջանակում նախատեսված էր Եվրոպայում գտնվող  480 միայնակ  էմիգրանտ երեխաների բնակեցնել Բրիտանիայում, սակայն նրանցից ոչ մեկը 2017 թվականին չի ժամանել Բրիտանիա:

Amnesty International միջազգային կազմակերպությունը նշել է, որ չնայած Եմենում Արաբիայի ռեժիմի կողմից թուլ տրվող մարդու իրավունքների խախտումներին, Բրիտանիայի կառավարությունը շարունակում է ապահովել այդ երկրի սպառազինությունը: