Աստանայում հանդիպել են Իրանի ու Ղազախստանի ԱԳ նախարարները
ԻԻՀ ԱԳ նախարարը, որ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք Աստանա է մեկնել, այսօր առավոտյան Ղազախստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցեց նրա կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Ղազախստանի ԱԳ նախարար Ղեյրաթ Աբդռախմանովն այս հանդիպման ժամանակ ընդգծեցին հատկապես էներգետիկայի, տրանցման, համատեղ ներդրման ու առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ երկու երկրի նախկին պայմանավորվածությունների գործադրման անհրաժեշտությունը:
ԻԻՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները նաև տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ մտքեր փոխանակեցին:
Սիրիայում հրադադարի երաշխավոր երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների նստաշրջանն այսօր առավոտյան մեկնարկեց Աստանայում: