Սի Ծինփինը վերընտրվեց Չինաստանի նախագահի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/world-i86823-Սի_Ծինփինը_վերընտրվեց_Չինաստանի_նախագահի_պաշտոնում
Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Սի Ծինփինը վերընտրվել է նախագահի պաշտոնում ևս հինգ տարի ժամկետով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2018 12:35 Asia/Tehran
  • Սի Ծինփինը վերընտրվեց Չինաստանի նախագահի պաշտոնում

Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Սի Ծինփինը վերընտրվել է նախագահի պաշտոնում ևս հինգ տարի ժամկետով:

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը միաձայն Սի Ծինփինին վերընտրել է նախագահի պաշտոնում ևս հինգ տարի ժամկետով, փոխանցում է  Associated Press- ը:

Սի Ծինփինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում է կարող է մնալ ցմահ:

Սի Ծինփինը լայնածավալ հակակոռուպցիոն արշավ էր սկսել Չինաստանում, որի հետևանքով կուսակցության և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել կամ հեռացվել են պաշտոններից: 

Երկրի փոխնախագահ է ընտրվել Կոմունիստական կուսակցության գլխավոր հակակոռուպցիոն մարմնի նախկին քարտուղար Վան Ցիշանը: