Մյանմայի նախագահը հրաժարական է տվել
Մյանմայի նախագահ Թհին Չժոն անսպասելիորեն հրաժարական է տվել: Նա աջակցում էր երկրի վարչապետ Անգ Սան Սուչիին:
Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, նախագահի գրասենյակը հայտարարել է, որ երկու տարի պաշտոնավարելուց հետո, Մյանմայի նախագահ Թհին Չժոն հրաժարական է տվել:
Մյանմայի նախագահի գրասենյակը հրաժարականի պատճառների մասին չի հայտարարել:
Մյանմայի սահմանադրության համաձայն, երկրի պառլամենտը, յոթ օրվա ընթացքում կընտրի նոր նախագահին:
Մյանմայի նախագահ Թհին Չժոն անցյալ տարի քննադատության էր ենթարկվել միջազգային ասպարեզում, ռոհինգյան մուսուլմանների ճակատագրի կապակցությամբ լռելու համար:
Նա բազմիցս քննադատվել է միջազգային կազմակերպությունների և որոշ կառավարությունների կողմից Ռոհինգյա մուսուլմանների ճգնաժամի հանդեպ չեզոք դիրքորոշում ընդունելու համար: