Էրդողանը շնորհավորել է Պուտինին
https://parstoday.ir/hy/news/world-i87130-Էրդողանը_շնորհավորել_է_Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2018 13:16 Asia/Tehran
  • Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

َԱնատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ապրիլին կայանալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ  ժողովի մասին, որն անցկացվելու է Ստամբուլում։

Թուրքիայի նախագահը մարտի 19-ին հայտարարել է, որ շուտով իր ռուս գործընկերոջ հետ կքննարկի Թուրքիայում ատոմակայան կառուցելու նախագծի հարցը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ 2018 թվականին Թուրքիայում սկսվելու են «Աքկույու» ատոմակայանի շինարարության աշխատանքները: