ԱՀԿ-ն քննադատել է Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ այդ կազմակերպության նկատմամբ իր հանձնառությունները խախտելու համար:
Շին Հուայի հաղորդմամբ, Առևտրի համաշխարային կազմակերպությունը հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը չի գործադրում 2014թ. չինական արտադրանքների մաքսատուրքից ազատվելու մասին վավերացված օրենքը»:
Այս հաղորդման համաձայն, ԱՄՆ կառավարությունը ճիշտ մեթոդ չի կիրառել Չինաստանի կառավարության կողմից որոշ ապրանքատեսակներին այդ թվում արեգակնային մարտկոցներին ու մետաղե խողովակներին հատկացվող նպաստները գնահատելու հարցում:
ԱՄՆ կառավարությունը մտադիր է տարեկան 30-60 մլրդ. դոլար մաքսատուրք սահմանել Չնաստանից ներկրվող ապրանքատեսակների համար:
Չինաստանի առևտրային նախարարությունը համոզված է, որ վիճակագրական սխալ մեթոդների օգտագործումը պատճառ է դարձել, որ Չինսատանի հետ ԱՄՆ առևտրական գործարքների բացը 20 տոկոսով ավել գնահատվի:
Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի բացը 375 մլրդ դոլար է հայտարարվել: