ԱՀԿ-ն քննադատել է Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i87190-ԱՀԿ_ն_քննադատել_է_Չինաստանի_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_քայլերը
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ այդ կազմակերպության նկատմամբ իր հանձնառությունները խախտելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2018 09:18 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն քննադատել է Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ այդ կազմակերպության նկատմամբ իր հանձնառությունները խախտելու համար:

Շին Հուայի հաղորդմամբ, Առևտրի համաշխարային կազմակերպությունը հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը չի գործադրում 2014թ. չինական արտադրանքների մաքսատուրքից ազատվելու մասին վավերացված օրենքը»:

Այս հաղորդման համաձայն, ԱՄՆ կառավարությունը ճիշտ մեթոդ չի կիրառել Չինաստանի կառավարության կողմից որոշ ապրանքատեսակներին այդ թվում արեգակնային մարտկոցներին ու մետաղե խողովակներին հատկացվող նպաստները գնահատելու հարցում:

ԱՄՆ կառավարությունը մտադիր է տարեկան 30-60 մլրդ. դոլար մաքսատուրք սահմանել Չնաստանից ներկրվող ապրանքատեսակների համար:

Չինաստանի առևտրային նախարարությունը համոզված է, որ վիճակագրական սխալ մեթոդների օգտագործումը պատճառ է դարձել, որ Չինսատանի հետ ԱՄՆ առևտրական գործարքների բացը 20 տոկոսով ավել գնահատվի:

Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի բացը 375 մլրդ դոլար է հայտարարվել: