ԱՄՆ հրթիռային պաշտպանության գործակալության բյուջեն աննախադեպ բարձրացել է
https://parstoday.ir/hy/news/world-i87246-ԱՄՆ_հրթիռային_պաշտպանության_գործակալության_բյուջեն_աննախադեպ_բարձրացել_է
ԱՄՆ հրթիռային պաշտպանության գործակալության բյուջեն աննախադեպ բարձրացել է ՝ հասնելով 11 միլիարդ 500 միլիոն դոլարի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2018 12:01 Asia/Tehran
  • ԱՄՆ հրթիռային պաշտպանության գործակալության բյուջեն աննախադեպ բարձրացել է

ԱՄՆ հրթիռային պաշտպանության գործակալության բյուջեն աննախադեպ բարձրացել է ՝ հասնելով 11 միլիարդ 500 միլիոն դոլարի:

Ուրբաթ երեկոյան, վերջնագիրն ավարտվելուց հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է դաշնային կառույցների մեկ տրիլիոն 300 միլիարդ դոլարի բյուջեի և կառավարության աշխատանքի դադարեցումը կանխող օրինագիծը:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը սրվելով, այդ երկրի հրթիռային պաշտպանության գործակալության բյուջեի համար աննախադեպ 40 տոկոսանոց հավելում է նախատեսվել ՝ այն հասցնելով 3 միլիարդ 300 միլիոն դոլարի:

Գործակալության ղեկավար գեներալ Սամուել Գրիվզը Սենատի զինված ուժերի կոմիտեի լսումների նիստում ասել է .«Բյուջեի բարձրացումն օգնելու է միջին հեռահարությամբ պաշտպանական համակարգի զարգացման նախագծի ֆինանսավորմանը»:

Գեներալ Գրիվզի խոսքերով, գործակալությունը քննարկում է թշնամու հրթիռների կործանման համար ԱԹՍ-երից օգտվելու հարցը:

ԱՄՆ հրթիռային պաշտպանության գործակալությունն աշխատում է պաշտպանության նախարարության ենթակայությամբ: