ԵՄ երկրները ՌԴ-ից կանչել են իրենց դեսպաններին
https://parstoday.ir/hy/news/world-i87260-ԵՄ_երկրները_ՌԴ_ից_կանչել_են_իրենց_դեսպաններին
Աջակցելով Բրիտանիային, ԵՄ-ի ղեկավարները հինգշաբթի օրը որոշ խնդիրների մասին խորհրդակցելու պատճառով Մոսկվայից կանչել են իրենց դեսպաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2018 13:09 Asia/Tehran
  • ԵՄ երկրները ՌԴ-ից կանչել են իրենց դեսպաններին

Աջակցելով Բրիտանիային, ԵՄ-ի ղեկավարները հինգշաբթի օրը որոշ խնդիրների մասին խորհրդակցելու պատճառով Մոսկվայից կանչել են իրենց դեսպաններին:

Ռոյտերս լրատվական գործոկալության հաղորդմամբ, հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ ԵՄ-ի ղեկավարները հայտարարել են.«Սերգեյ Սկրիպալի դեմ  հարձակման հարցում Մոսկվայի մեղսակցության հավանականության և դեպքի համար ընդունելի բացատրություններ չլինելու հարցում, ԵՄ-ը համակարծիք է Բրիտանիայի հետ»:

Միևնույն ժամանակ ուրբաթ օրը ԵՄ-ի պաշտոնյաներից մեկը հայտարարել է.«Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ռուս լրտեսի թունավորման դեպքից հետո եվրոպական մի քանի երկրներ քննարկում են ռուս դիվանագետներին արտաքսելու և իրենց դեսպաններին հետ կանչելու խնդիրը»:

Ուրբաթ օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես արծարծել է ՌԴ-ի դեմ առավել պատժամիջոցների կիրառելու հավանականությունը, ասելով.«ԵՄ-ը միասնական ու համադրված հակազդեցություն է ցուցաբերելու այս խնդրին»: