Amnesty International կազմակերպությունը դատապարտել է զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային
Amnesty International կազմակերպությունը դատապարտել է արևմտյան երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային ու Եմենի պատերազմում նրա դաշնակիցներին զենքի վաճառքը:
Ռոյտերս լտատվական գործակալության հաղորդմամբ, մարդկային իրավունքների պաշտպան այս կառույցը Սաուդյան Արաբիային ու նրա դաշանկիցներին մեղադրել է Եմենի 3-ամյա քաղաքացիական պատերազմում պատերազմական հավանական հանցագործությունների մեջ:
Amnesty International կազմակերպության Միջին Արևելքի հետաքննությունների բաժինը հավելել է.«Գոյություն ունեն ապացույցներ, որոնք ցույց են տալիս Սաուդյան Արաբիային ու նրա գլխավորած կոալիցիային զենքի անհաշիվ ու անպատասխանատու վաճառքից մեծ ու անփոխարինելի վնասներ է կրել Եմենի բռնահրաված ժողովուրդը»:
Այս կազմակերպությունը հիշեցրել է.«Սակայն այս դեպքերը չկասեցրին ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու արևմտյան այլ երկրների կողմից միլիարդավոր դոլարներ արժողությամբ զենքի վաճառքը սաուդական կոալիցիային և զնեքի վաճառքի համաշխարհային պայմանագրի արժեզրկման պատճառ դարձան»:
Amnesty International կազմակերպությունը հավելել է.«2015թ. առայսօր սաուդական կոալիցիայի կոցմից 36 ռմբակոծություն է իրականավել, ինչը միջազգային օրենքների խախտում է և կարող է պատերազմական հանցագործություն համարվել»: