Հունաստանի նախագահն ընդգծեց իր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը
Հունաստանի նախագահն ընդգծեց ոտնձգիչների դիմաց երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի երկուշաբթի առավոտյան կատարած հաղորդման համաձայն, Պրոկոպիս Պավլոպուլոսը կիրակի երեկոյան Աթենքում այդ երկրի ԶՈՒ շքերթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Հունաստանի ժողովուրդը խաղաղասեր է ու ժողովրդավարության կողմնակից, սակայն դա չի նշանակում, որ զիջելու է որոշ երկրների ցանկւոթյուններին և նահանջելու է իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքից»:
Հունաստանի նախագահը դիմելով Թուրքիային հայտարարել է, որ իր երկրի ԶՈՒ-ն զգաստությամբ հետևում է Անկարայի ռազմական տեղաշարժերին և ի զորու է պատասխանել ցանկացած թշնամական քայլի:
Բազմիցս միմյանց օդային սահմանները ոտնահարելու մեջ մեղադրած Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը սրվեց վերջին ամիսներին մի թուրք զորայինների Հունաստանում ապաստանելուց հետո, ինչպես նաև Էգեյան ծովում կղզիների սեփականության շուրջ տարաձայնության պատճառով :