Բողոքի ցույց Լոնդոնում՝ ուղղված Եմենում պատերազմի դեմ
Բրիտանիայի հարյուրավոր քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ Եմենի դեմ Արաբիայի ռազմական ոտնձգության երրորդ տարելիցի առիթով և ի նշան բողոքի Ռիադին ցուցաբերված Բրիտանիայի սպառազինական աջակցության դեմ, լռության երթ են կազմակերպել Լոնդոնի փողոցներում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցույցը մեկնարկել է Լոնդոնի «Թրաֆալգար» հրապարակից և ուղղվել դեպի Բրիտանիայի վարչապետի գրասենյակ: Երթի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել. «Դադարեցրե՛ք պատերազմը», «Դադարեցրե՛ք Արաբիային զենքի վաճառքը» և «Ինչո՞ւ է կասետային ռումբ օգտագործվում Եմենի ժողովրդի դեմ» կարգախոսները:
Բողաքարարները դատապարտել են Եմենում ու Միջին Արևելքի տարածաշրջանում Ալե Սաուդի ոճրագործությունները:
Եմենի դեմ Արաբիայի հարձակումները սկսվելուց ի վեր Բրիտանիան արտոնել է Արաբիային շուրջ 4 միլիարդ ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ սպառազինության վաճառքը և լուրջ մասնակցություն է ունեցել սաուդացի զինծառայողների վարժեցման գործին: