Բողոքի ցույց Լոնդոնում՝ ուղղված Եմենում պատերազմի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i87466-Բողոքի_ցույց_Լոնդոնում_ուղղված_Եմենում_պատերազմի_դեմ
Բրիտանիայի հարյուրավոր քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ Եմենի դեմ Արաբիայի ռազմական ոտնձգության երրորդ տարելիցի առիթով և ի նշան բողոքի Ռիադին ցուցաբերված Բրիտանիայի սպառազինական աջակցության դեմ, լռության երթ են կազմակերպել Լոնդոնի փողոցներում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 27, 2018 07:41 Asia/Tehran
  • Բողոքի ցույց Լոնդոնում՝ ուղղված Եմենում պատերազմի դեմ

Բրիտանիայի հարյուրավոր քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ Եմենի դեմ Արաբիայի ռազմական ոտնձգության երրորդ տարելիցի առիթով և ի նշան բողոքի Ռիադին ցուցաբերված Բրիտանիայի սպառազինական աջակցության դեմ, լռության երթ են կազմակերպել Լոնդոնի փողոցներում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցույցը մեկնարկել է Լոնդոնի «Թրաֆալգար» հրապարակից և ուղղվել դեպի Բրիտանիայի վարչապետի գրասենյակ: Երթի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել. «Դադարեցրե՛ք պատերազմը», «Դադարեցրե՛ք Արաբիային զենքի վաճառքը» և «Ինչո՞ւ է կասետային ռումբ օգտագործվում Եմենի ժողովրդի դեմ» կարգախոսները:

Բողաքարարները դատապարտել են Եմենում ու Միջին Արևելքի տարածաշրջանում Ալե Սաուդի ոճրագործությունները:

Եմենի դեմ Արաբիայի հարձակումները սկսվելուց ի վեր Բրիտանիան արտոնել է Արաբիային շուրջ 4 միլիարդ ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ սպառազինության վաճառքը և լուրջ մասնակցություն է ունեցել սաուդացի զինծառայողների վարժեցման գործին: