Amnesty International.«Եմենի ժողովրդի դժբախտության պատճառը ամերիկյան ու արևմտյան զենքերն են»
https://parstoday.ir/hy/news/world-i87484-amnesty_international._Եմենի_ժողովրդի_դժբախտության_պատճառը_ամերիկյան_ու_արևմտյան_զենքերն_են
Amnesty International կազմակերպությունը հայտարարել է.«ԱՄՆ-ն ու արևմուտքը, Սաուդյան Արաբիային զենք տրամադրելով, մեղսակից են դարձել Եմենի ողբերգությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2018 08:30 Asia/Tehran
  • Amnesty International.«Եմենի ժողովրդի դժբախտության պատճառը ամերիկյան ու արևմտյան զենքերն են»

Amnesty International կազմակերպությունը հայտարարել է.«ԱՄՆ-ն ու արևմուտքը, Սաուդյան Արաբիային զենք տրամադրելով, մեղսակից են դարձել Եմենի ողբերգությանը»:

Amnesty International կազմակերպության Միջին Արևելքի ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Լին Մալոֆն ասել է.«Եմենի պատերազմից երեք տարի անց իրավիճակի բարելավման ոչ մի նշույլ չկա և հակամարտող կողմերը շարունակում են ժողովրդին վնասող ու տանջանող քայլերը»:

Amnesty International կազմակերպությունը հավելել է.«ԱՄՆ-ն և Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի նման երկրները միլիարդավոր դոլար արժողությամբ զենք տրամադրելով Սաուդյան Արաբիային, խաղաղ քաղաքացիների կյանքին ու գոյքին վնաս հասցնելուց բացի, վարկաբեկում են նաև զենքի առևտրի համաշխարհային պայմանագիրը»: