ԱԽ-ն դատապարտեց Արաբիայի դեմ հրթիռային հարձակումը
ՄԱԿ-ի ԱԽ-ն չորեքշաբթի գիշեր մի հաղորդագրությամբ դատապարտեց Սաուդյան Արաբիայի ուղղությայբ մի քանի հրթիռ արձակելու Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների վերջին քայլը:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Եմենի հրթիռային ջոկատներն անցած երկուշաբթի օրը հրթիռկոծեցին Արաբիայի մայրաքաղաք Ռիադի «Մալեք Խալեդ» միջազգային օդանավակայանը, Ասիրում գտնվող «Աբհա»-ի տեղական օդանավակայանը և Արաբիայի հարավում գտնվող Ջիզանի օդանավակայանը:
ԱԽ-ն այն պայմաններում դատապատրտեց Արաբիայի դեմ Եմենից հրթիռի արձակումը, երբ վերջին երեք տարիների ընթացքում որևէ դեպքում չի դատապարտել Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործություններն ու ոտնձգությունը:
Եմենի կողմից Արաբիայի հրթիռակոծումը դատապարտվեց Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ Սաուդյան ռեժիմի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հանդիպումից ընդամենը ժամեր անց:
Սաուդյան ռեժիմի գահաժառանգն այդ հանդիպման ընթացքում Անտոնիո Գութերեշին հանձնեց մեկ միլիարդ դոլարի չեք: