Չինաստանն արձագանքել է ԱՄՆ-ի առևտրային պատերազմին
Հակադարձելով Վաշինգտոնի քայլին, Չինաստանը ևս նոր մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար:
Մարտի 22-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր էր ստորագրել, որը միջոցառումներ է ներառում Չինաստանի առևտրային քաղաքականության դեմ և նոր մաքսատուրքեր է սահմանում 60 միլիարդ դոլար արժողությամբ չինական արտադրանքների համար:
Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի ֆինանսների նախարարությունը կիրակի երեկոյան հայտարարել է, որ այդ երկիրը նոր մաքսատուրքեր է սահմանել ներկրվող ամերիկյան ապրանքների համար: Որոշումը գործադրման է հանձնվելու երկուշաբթի օրվանից:
Ավելի վաղ, Պեկինը զգուշացրել էր, որ հակադարձելով Թրամփի որոշմանը, պաշտպանելու է իր շահերն ու իրավունքները:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ Պեկինը նոր մաքսատուրքեր է սահմանելու ամերիկյան 128 արտադրանքի համար: Որոշ ապրանքների ներկրման մաքսատուրքը կազմելոը է տվյալ ապրանքի գնի 25 տոկոսը:
Անցած մարտի 8-ին, չնայած միջազգային զգուշացումներին, Թրամփը ավելացրել էր Չինաստանից ալյումինի և պողպատի ներկրման մաքսատուրքը: Պողպատի համար սահմանվել է 25, իսկ ալյումինի համար՝ 10 տոկոս մաքսատուրք: