Չինական Tiangong-1 տիեզերական սարքն այրվել է Խաղաղ օվկիանոսի օդային տարածքում
Ապրիլ 02, 2018 14:28 Asia/Tehran
Չինական Tiangong-1 տիեզերական սարքն այրվել է Խաղաղ օվկիանոսի օդային տարածքում։
Չինաստանի ուղեծրային դասի առաջին տիեզերական սարքը՝ Tiangong-1-ը, որը մասնագետների կանխատեսմամբ՝ հանգստյան oրերին պետք է բախվեր Երկրին, մտել է Երկրի մթնոլորտ ու այրվել Խաղաղ օվկիանոսի օդային տարածքում: Տարածված լրատվությամբ, սարքը շարժվել է ավելի քան 23.000 կմ/ժ արագությամբ: Դրա մեծ մասն այրվել է մթնոլորտում:
Չինաստանի ավիատիեզերական կազմակերպությունը վստահեցրել է, որ բեկորները վտանգավոր չեն: Երկնքում այրվելուց հետո, այն ընկնելու է ասուպների նման:
Պիտակ