ԵՄ.«Եմենի իրավիճակը գնալով ծանրանում է»
Եվրամիության ճգնաժամի կարգավորման և հումանիտար օգնությունների հարցերով հանձնակատարը երեքշաբթի օրը հայտարարել է, որ 2017 թվականի համեմատությամբ Եմենում մարդկային իրավիճակն ավելի է ծանրացել:
Ինչպես ԻՌՆԱ գործակալությունն է հաղորդել, Ժնևում Եմենին աջակցության միջազգային համագումարում Քրիստոս Ստայլիանիդեսն ասել է.«Անցյալ տարվա համեմատությամբ, Եմենում ավելի մեծ թվով մարդիկ օգնության կարիք ունեն»:
«Միլիոնավոր եմենցի երեխաներ թերսնված են».-հավաստիացրել է Եվրամիության ճգնաժամի կարգավորման և հումանիտար օգնությունների հարցերով հանձնակատարը:
Քրիստոս Ստայլիանիդեսն ավելացրել է.«Եմենի վրա Արաբիայի հարձակման պատճառով, եմենցի երեխաները զրկվել են կրթվելու հնարավարությունից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի օրը նշել է, որ Եմենին անհապաղ օգնություններ են անհրաժեշտ: