Չինաստանը պատրաստ է վճարել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի դիմաց
Չինաստանը պատրաստ է վճարել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի դիմաց
Պեկինից Ֆրանս-պրեսի հաղորդման համաձայն, հակադարձելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին, թե ևս 100 միլիարդ դոլարով ավելացնելու է Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը, ուրբաթ օրն այդ երկրի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի մեջ մտնել և մինչև վերջ առաջ գնալ:
Հաղորդագրություն տարածելով, Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Չինաստանի և միջազգային հանրության հակառակությունն անտեսելու և կամայական քայլեր ձեռնարկելու դեպքում, Պեկինը պատրաստ է մինչև վերջ շարունակել առևտրային պատերազմը:
Այս բոլորն այն դեպքում, երբ անցած օրը, Չինաստանի կառավարությունը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ չինական ապրանքների համար մաքսատուրքը ավելացնելու պատճառով: