Չինաստանը պատրաստ է վճարել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i88080-Չինաստանը_պատրաստ_է_վճարել_ԱՄՆ_ի_հետ_առևտրային_պատերազմի_դիմաց
Չինաստանը պատրաստ է վճարել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի դիմաց
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 08:13 Asia/Tehran
  • Չինաստանը պատրաստ է վճարել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի դիմաց

Չինաստանը պատրաստ է վճարել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի դիմաց

Պեկինից Ֆրանս-պրեսի հաղորդման համաձայն, հակադարձելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին, թե ևս 100 միլիարդ դոլարով ավելացնելու է Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը, ուրբաթ օրն այդ երկրի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի մեջ մտնել և մինչև վերջ առաջ գնալ:

Հաղորդագրություն տարածելով, Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Չինաստանի և միջազգային հանրության հակառակությունն անտեսելու և կամայական քայլեր ձեռնարկելու դեպքում, Պեկինը պատրաստ է մինչև վերջ շարունակել առևտրային  պատերազմը:

Այս բոլորն այն դեպքում, երբ անցած օրը, Չինաստանի կառավարությունը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ չինական ապրանքների համար մաքսատուրքը ավելացնելու պատճառով: