Լավրով. Չինաստան-Ռուսաստան համագործակցությունը միջազգային կայունության հիմնական գործոնն է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունն առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ: Հանդիպման ընթացքում Լավրովն ասել է.-«Ռուսաստան-Չիաստան հարաբերությունները հանդիսանում են գերտերությունների համագործակցության փայլուն օրինակ և միջազգային քաղաքականության կայունության գործոն»:
Նա ասել է, որ Մոսկվան և Պեկինը պատասխանատու և հավասարակշռված մոտեցում ունեն, որոնք ուղղված են միջազգային հարցերի լուծմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին ասել է.«Պեկինը լիովին վստահում է Մոսկվայի հետ իր հարաբերություններին և վստահ է, որ երկկողմ համագործակցությունը կզարգանա տարբեր ոլորտներում: Իսկ երկու երկրների սերտ համագործակցությունը կխթանի միջազգային փոխգործակցությանը»:
Չինաստանի արտգործնախարարը հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել նաև Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը բանակցել են Չինաստանին և Ռուսաստանին հետաքրքրող հարցերի շուրջ: