Լավրով. Չինաստան-Ռուսաստան համագործակցությունը միջազգային կայունության հիմնական գործոնն է
https://parstoday.ir/hy/news/world-i88126-Լավրով._Չինաստան_Ռուսաստան_համագործակցությունը_միջազգային_կայունության_հիմնական_գործոնն_է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունն առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 13:39 Asia/Tehran
  • Լավրով. Չինաստան-Ռուսաստան համագործակցությունը միջազգային կայունության հիմնական գործոնն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունն առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ: Հանդիպման ընթացքում Լավրովն ասել է.-«Ռուսաստան-Չիաստան հարաբերությունները հանդիսանում են գերտերությունների համագործակցության փայլուն օրինակ և միջազգային քաղաքականության կայունության գործոն»:

Նա ասել է, որ Մոսկվան և Պեկինը պատասխանատու և հավասարակշռված մոտեցում ունեն, որոնք ուղղված են միջազգային հարցերի լուծմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին ասել է.«Պեկինը լիովին վստահում է Մոսկվայի հետ իր հարաբերություններին և վստահ է, որ երկկողմ համագործակցությունը կզարգանա տարբեր ոլորտներում: Իսկ երկու երկրների սերտ համագործակցությունը  կխթանի միջազգային փոխգործակցությանը»:

Չինաստանի արտգործնախարարը հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել նաև Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը բանակցել են Չինաստանին և Ռուսաստանին հետաքրքրող հարցերի շուրջ: