Ռուս դիվանագետը զգուշացրել է ՀԳՀԾ-ն փոխելու ԱՄՆ-ի ջանքերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i88206-Ռուս_դիվանագետը_զգուշացրել_է_ՀԳՀԾ_ն_փոխելու_ԱՄՆ_ի_ջանքերի_կապակցությամբ
Վիեննայում ՌԴ ներկայացուցիչը զգուշացրել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի փոխվելուն ուղղված ցանկացած փորձ կհանգեցնի այս միջազգային կարևոր համաձայնագրի տապալմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 07, 2018 18:39 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետը զգուշացրել է ՀԳՀԾ-ն փոխելու ԱՄՆ-ի ջանքերի կապակցությամբ

Վիեննայում ՌԴ ներկայացուցիչը զգուշացրել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի փոխվելուն ուղղված ցանկացած փորձ կհանգեցնի այս միջազգային կարևոր համաձայնագրի տապալմանը:

Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Դեռևս միջուկային համաձայնագրի վերաբերյալ բացասական արդյունքի հասնելու ժամանակը չէ և  անպայման պետք է փրկել այս համաձայնագիրը»:

Ընդգծելով, որ ԱՄՆ-ն պետք է լիարժեքորեն կատարի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները, Ուլյանովը հավելել է.«Կողմերից ոչ մեկը միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառ չունի»:

Նա նշել է.«Այն պայմաններում,երբ Թեհրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները, ամերիկյան կողմը ևս պետք է կատարի իր պարտավորությունները: Եթե Վաշինգտոնը հավատարիմ չմնա այս միջազգային համաձայնությանը, կապացուցվի ամերիկյան կողմի անվստահելի լինելու փաստը»: