Պակիստանում շիաների սպանության դեմ ութ օր անընդմեջ նստացույց է անցկացվել
https://parstoday.ir/hy/news/world-i88272-Պակիստանում_շիաների_սպանության_դեմ_ութ_օր_անընդմեջ_նստացույց_է_անցկացվել
Պակիստանի կրոնական ու քաղաքական կուսակցությունները, դատապարտելով շիաների սպանությունը, քննադատել են ահաբեկչական խմբավորումների հարձակումները կանխելու Իսլամաբադի կառավարության անկարողությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 08, 2018 18:48 Asia/Tehran
  • Պակիստանում շիաների սպանության դեմ ութ օր անընդմեջ նստացույց է անցկացվել

Պակիստանի կրոնական ու քաղաքական կուսակցությունները, դատապարտելով շիաների սպանությունը, քննադատել են ահաբեկչական խմբավորումների հարձակումները կանխելու Իսլամաբադի կառավարության անկարողությունը:

Պակիստանի Բալուչեսթան նահանգի բնակիչները ութ օր շարունակ նստացույց են անցկացրել Քուվեյթե քաղաքում շիաների սպանության դեմ բողոքելով։ Նրանք պահանջում են ձերբակալել ու պատժել ահաբեկիչներին:

Մյուս կողմից Մուսուլմանների միասնության խորհուրդը, Բալուչեսթանի շիաների համագումարի խորհուրդը, Սգո խորհուրդը և մյուս կուսակցությունները մի հաղորդագրությամբ հայտարարել են, որ կառավարությունը ոչ միայն ձախողվել է ահաբեկչական հարձակումներին վերջ դնելու հարցում, այլև նման հարձակումների թիվն ավելացել է:

Անցած կիրակի օրը Պակիստանի Բալուչեսթան նահագի Քուվեյթե քաղաքում ահաբեկիչները հրաձգություն են իրականացրել շիաների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել և մեկ ուրիշը վիրավորվել է: