Թուրքիայի ժողովրդի մեծ մասը դեմ է Էրդողանի նախագահության շարունակմանը
https://parstoday.ir/hy/news/world-i88276-Թուրքիայի_ժողովրդի_մեծ_մասը_դեմ_է_Էրդողանի_նախագահության_շարունակմանը
Անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի ժողովրդի կեսը չի ցանկանում, որ այդ երկրում շարունակվի Ռեջեբ Թաիբ Էրդողանի նախագահությունը: Այդ մասին վկայում են Թուրքիայի MetroPOLL Ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի 2018 թվականի մարտ ամսին անցկացրած հարցման արդյունքները: 
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 08, 2018 18:55 Asia/Tehran
  • Թուրքիայի ժողովրդի մեծ մասը դեմ է Էրդողանի նախագահության շարունակմանը

Անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի ժողովրդի կեսը չի ցանկանում, որ այդ երկրում շարունակվի Ռեջեբ Թաիբ Էրդողանի նախագահությունը: Այդ մասին վկայում են Թուրքիայի MetroPOLL Ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի 2018 թվականի մարտ ամսին անցկացրած հարցման արդյունքները: 

Հարցման մասնակիցների 49.8  տոկոսը կողմ է Էրդողանի՝ նախագահի պաշտոնում մնալուն:

Հարցվողների 42 տոկոսը դեմ է արտահայտվել Էրդողանի նախագահության շարունակվելուն  և 8.1 տոկոսը կարծիք չի հայտնել:

Ըստ սոցհարցման արդյունքների՝ Թուրքիայի ժողովրդի ընդամենը 39.1 տոկոսն է կողմ «Արադարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիա կազմելուն, 32.6 տոկոսը դեմ է, իսկ 28.3 տոկոսը կարծիք չի հայտնել այդ մասին:

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի մարտին: