Միջազգայի քրեական դատարանը պահանջեց վերջ տալ պաղեստինցիների դեմ իսրայելցի զորայինների հարձակումներին
Միջազբային քրեական դատարանի դատախազ Ֆատո Բենսոդան կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի պաղեստինցիների դեմ իսրայելցի զորայինների հարձակումները:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆատո Բենսոդան կիրակի օրը մտահոգություն հայտնելով Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի զորայինների բռնարարքների կապակցությամբ, հայտարարել է. «Պաղեստինցիների դեմ բռնարարքները պատերազմական ոճրագործություն են, որին պետք է վերջ տրվի»:
Միևնույն ժամանակ, Եվրոպա-Միջերկրական մարդու իրավունքների դիտորդ խումբը, Գազայի հատվածում պաղեստինցի մի լրագրողի նահատակության հարցով, կիրակի օրը Սիոնիստական ռեժիմի դեմ բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ին:
Եվրոպա-Միջերկրական մարդու իրավունքների դիտորդ խումբը նաև պահանջել է վերջ տալ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի դեմ իրականացվող հարձակումներին ու շրջափակմանը:
Մարտի 30-ին՝ Հողի օրը, Գազայի հատվածում կազմակերպված «Վերադարձի իրավունք» մեծ երթի մասնակիցների դեմ սիոնիստ զորայինների հարձակման հետևանքով, նահատակվել են 31 և վիրավորվել ավելի քան 3000 պաղեստինցիներ: Վիրավորներից որոշների վիճակը ծանր է հաղորդվել: