Չինաստան. «Սպիտակ տունը լարվածություն է ստեղծում»
«Սպիտակ տունն է պատասխանատու ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ստեղծված լարվածության, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության հնարավորությունները տապալվելու համար». ասել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը:
Երկուշաբթի օրը Գենգ Շուանգն ասել է. «Ներկա պայմաններում անհնար էր տնտեսական հարցերի շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ: Այդ երկիրը պետք է պատժվի ստեղծած տնտեսական լարվածության համար»:
Նշելով, որ միջազգային հանրությունը շարունակում է մտահոգված մնալ ԱՄՆ-ի քաղաքականության պատճառով, Շուանգն ավելացրել է. «Խորամանկ քայլերի դիմելով, Սպիտակ տունը մի կողմից բանակցության ցանկություն է հայտնում, իսկ մյուս կողմից պատժամիջոցներ է սահմանում»:
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև փոխադարձ մաքսատուրքեր սահմանվեցին այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 և 10 տոկոսներով բարձրացրեց որոշ երկրներից՝ ներառյալ Չինաստանից ներկրվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը:
Թրամփը վերջերս մի փաստաթուղթ է ստորագրել, որով 60 միլիարդ դոլարի նոր մաքսատուրքեր են սահմանվել չինական ապրանքների համար: