Չինաստան. «Սպիտակ տունը լարվածություն է ստեղծում»
https://parstoday.ir/hy/news/world-i88338-Չինաստան._Սպիտակ_տունը_լարվածություն_է_ստեղծում
«Սպիտակ տունն է պատասխանատու ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ստեղծված լարվածության, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության հնարավորությունները տապալվելու համար». ասել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2018 14:34 Asia/Tehran
  • Չինաստան. «Սպիտակ տունը լարվածություն է ստեղծում»

«Սպիտակ տունն է պատասխանատու ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ստեղծված լարվածության, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության հնարավորությունները տապալվելու համար». ասել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը:

Երկուշաբթի օրը Գենգ Շուանգն ասել է. «Ներկա պայմաններում անհնար էր տնտեսական հարցերի շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ: Այդ երկիրը պետք է պատժվի ստեղծած տնտեսական լարվածության համար»:

Նշելով, որ միջազգային հանրությունը շարունակում է մտահոգված մնալ ԱՄՆ-ի քաղաքականության պատճառով, Շուանգն ավելացրել է. «Խորամանկ քայլերի դիմելով, Սպիտակ տունը մի կողմից բանակցության ցանկություն է հայտնում, իսկ մյուս կողմից պատժամիջոցներ է սահմանում»:

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև փոխադարձ մաքսատուրքեր սահմանվեցին այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 և 10 տոկոսներով բարձրացրեց որոշ երկրներից՝ ներառյալ Չինաստանից ներկրվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը:

Թրամփը վերջերս մի փաստաթուղթ է ստորագրել, որով 60 միլիարդ դոլարի նոր մաքսատուրքեր են սահմանվել չինական ապրանքների համար: