Մուսուլմաններին հալածելու համար Մյանմայի բանակը հայտնվել է ՄԱԿ-ի սև ցուցակում
(last modified Sat, 14 Apr 2018 15:11:53 GMT )
Ապրիլ 14, 2018 19:41 Asia/Tehran
  • Մուսուլմաններին հալածելու համար Մյանմայի բանակը հայտնվել է ՄԱԿ-ի սև ցուցակում

ՄԱԿ-ը մյանմայի բանակին ընդգրկել է սև ցուցակում ՝ ռոհինգյա մուսուլման կանանց ու աղջիկների դեմ սեռական բռնություններ իրականացնելու պատճառով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է.«Սպառնալիքը և սեռական բռնությունը համարվում են մուսուլմաններին վախեցնելու, նվաստացնելու և հալածելու Մյանմայի բանակի ռազմավարության մի մասը, որպեսզի նրանց ստպեն հարկադրաբար լքել Մյանման և չվերադառնալ»:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները ևս իրենց զեկույցներում հաստատել են, որ Մյանմայի բանակայինները բռնության են ենթարկել ռոհինգյա մուսուլման երեխաներին ու նորածիններին ՝ դա որպես մարդկային ոճրագործություն գնահատելով:

2017 թվականի օգոստոսի 25-ից Մյանմայի արևմտյան Ռախինի նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ ծայրահեղական բուդդիստների ու բանակայինների հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 6000 մուսուլմաններ, ութ հազարը վիրավորվել են, իսկ շուրջ մեկ միլիոնը Բանգլադեշում են ապաստան գտել: