Բրազիլիայում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/world-i8950-Բրազիլիայում_փոքր_ինքնաթիռն_ընկել_է_բնակելի_տան_վրա._կան_զոհեր
Բրազիլական Սան Պաուլու քաղաքում փոքր շարժիչով ինքնաթիռն ընկել է եռահարկ տան վրա:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 20, 2016 08:46 Asia/Tehran
  • Բրազիլիայում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր

Բրազիլական Սան Պաուլու քաղաքում փոքր շարժիչով ինքնաթիռն ընկել է եռահարկ տան վրա:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, միջադեպի արդյունքում զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր 7 մարդիկ:

Հաղորդվում է, որ վարորդը ցանկացել է մանևրել՝ մոտակայքում գտնվող օդանավակայանի տարածքում վայրէջք կատարելու համար, սակայն չի կարողացել և մխրճվել է առանձնատան ավտոտնակի մեջ:

Արդյունքում զոհվել են 3 կին և 4 տղամարդ: Եվս մեկ կին վիրավորվել է տանը:

Նախնական տեղեկություններով՝ կործանված ինքնաթիռը պատկանում է հայտնի բրազիլացի գործարար Ռոջեր Ագնելլիին, սակայն ուղևորների ու օդաչուի անունը դեռ չի հստակեցվել: