Կասաբլանկայում ֆուտբոլի երկրպագուների զանգվածային բախում է տեղի ունեցել. կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/world-i8953-Կասաբլանկայում_ֆուտբոլի_երկրպագուների_զանգվածային_բախում_է_տեղի_ունեցել._կան_զոհեր
Կասաբլանկայում ֆուտբոլային երկրպագուների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել մոտ 50 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2016 09:02 Asia/Tehran
  • Կասաբլանկայում ֆուտբոլի երկրպագուների զանգվածային բախում է տեղի ունեցել. կան զոհեր

Կասաբլանկայում ֆուտբոլային երկրպագուների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել մոտ 50 մարդ:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, անկարգությունները սկսվել են «Ռաջա Կասաբլանկա» և «Շաբաբ ՌԻֆ ալ-Հոսեյմա» թիմերի հանդիպման ավարտից հետո: Ծեծկռտուքը նախ սկսվել է տրիբունաներում, ապա տեղափոխվել է մարզադաշտից դուրս:

Բախումների ընթացքում տուժել են մի քանի ոստիկաններ: Միջադեպից հետո ձերբակալվել է ավելի քան 30 մարդ:

Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆոուզի Լեքջաան մարտի 20-ին ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի արտակարգ նիստ կհրավիրի, որպեսզի տեղի ունեցածի արդյունքում որոշում կայացնի: