Էրդողասնը կարևորում է ԼՂ-ի հակամարտության կարգավորումը
Թուրքիայի նախագահը հանդես է եկել ՄԱԿ-ի կանոնադրության ու Ադրբեջանի տարածքային ամբողջականութայն շրջանակներում ԼՂ-ի խնդրի անհապաղ կարգավորման կոչով:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Անկարայում, Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հետ մամլո համատեղ ասուլիսում, Ռեջեբ Թայիբ Էրդողանը տարածաշրջանի համար կարևոր խնդիր է համարել Ղարաբաղյան հակամրտությունը, ասելով. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի սահմանների անձռնմխելության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմունքով: Սա նաև Անկարայի կառավարության ցանկությունն է»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Անկարա, իր թուրք պաշտոնակից Էրդողանի հետ մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նստաշրջանին:
Ալիևը Թուրքիայի պետայրերի հետ բանակցել է երկկողմ հարաբերթյունների առավել ընդլայնման և տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների շուրջ: