ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի միջուկային համագործակցությունը NPT բացահայտ խախտում է
(last modified Tue, 01 May 2018 13:29:47 GMT )
Մայիս 01, 2018 17:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի միջուկային համագործակցությունը NPT բացահայտ խախտում է

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը շեշտել է.«ՆԱՏՕ-ի հովանու ներքո ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի տեղադրումը Եվրոպայում, միջուկային զենքի արտադրման ու փորձարկման նպատակով Սիոնիստական ռեժիմի ցուցաբերված աջակցությունը, պայմանագրից դուրս երկրներին ցուցաբերվող միջուկային օգնությունը համարվում են միջուկային զենքի արգելման պայմանագրի բացահայտ խախտում»:

Երկուշաբթի գիշերը Ժնևում անցկացվող միջուկային զենքի արգելման պայմանագրի վերանայման համաժողովի նախնական 2-րդ նիստի ժամանակ, ընդգծելով Իրանի կողմից իր հանձնառություններին հավատարիմ մնալու փաստը, Ռեզա Նաջաֆին նշել է.«Քանի դեռ գոյություն ունեն միջուկային զենքերը, առկա է նաև այս զենքերի տարածման վտանգը՝ և՛ մյուս երկրներին տրամադրելու և՛ ավելի մեծ մասշտաբների արտադրության ու զենքերի արդիականացման ճանապարհով»:

Նա հավաստել է.«Միջուկային զենքի տարածումը կանխարգելելու միակ ելքը ամբողջական ոչնչացումն է, ինչը միջուկային երկրները խախտելով NPT շրջանակներում իրենց հանձնառությունները պահում և արդիականացնում են իրեց միջուկային զենքերը»:

Նաջաֆին շեշտել է.«Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը միջուկային երկրների՝ հատկապես ԱՄՆ-ի երկակի ստանդարտների քաղաքականության արդյունքն է, ինչը միջուկային զենքի չտարածման բոլոր նորմերի խախտում է համարվում»: