Էրդողանը տնտեսական խոստումներով սկսեց իր ընտրարշավը
https://parstoday.ir/hy/news/world-i90794-Էրդողանը_տնտեսական_խոստումներով_սկսեց_իր_ընտրարշավը
Թուրքիայի նախագահը կիրակի օրը Ստամբուլում կայացած հավաքում տնտեսական խոստումներ տալով սկսեց իր ոչ-պաշտոնական ընտրարշավը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2018 03:09 Asia/Tehran
  • Էրդողանը տնտեսական խոստումներով սկսեց իր ընտրարշավը

Թուրքիայի նախագահը կիրակի օրը Ստամբուլում կայացած հավաքում տնտեսական խոստումներ տալով սկսեց իր ոչ-պաշտոնական ընտրարշավը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր ելույթում հայտարարել է, որ տոկոսադրույքները, ինֆլյացիան ու իր երկրի առևտրական բացասական հաշվեկշիռը նվազեցնելու է:

Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահը  Արդարություն և զարգացում կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվեց վաղաժամկետ նախագահական ընտրությունների թեկնածու :

Էրդողանն այն պայմաններում է սկսում իր ոչ-պաշտոնական քարոզարշավը, երբ շաբաթ գիշեր Թուրքիայի ընդդիմադիր չորս կուսակցությունները (Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, Նիք կուսակցությունը, Սաադաթ կուսակցությունն ու Դենմոկրատական կուսակցությունը) խորհրդարանական ու նախագահական վաղաժամկետ ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության հետ մրցակցելու համար պաշտոնապես ընտրական կոալիցիա ձևավորեցին:

Թուրքիայի խորհրդարանական 26-րդ շրջանի և նախագահական համակարգում նախագահական առաջին շրջանի վաղաժամկետ ընտրությունները կայանալու են հունիսի 24-ին: