Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին
Չինաստանի ԱԳ նախարարությունը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ այդ երկրի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ:
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Գենգ Շուանգը երկուշաբթի օրը հայտարարել է. «Չինաստանի ու տարածաշրջանի ներքին գործերին խառնվելու ԱՄՆ-ի սադրիչ քայլերը չեն կարող ցանկալի արդյունք ունենալ, քանի որ Չինաստանի ներքին գործերին միջամտելն ընդունելի չէ»:
Գենգ Շուանգն այն դեպքում է քննադատում Վաշինգտոնին, երբ ԱՄՆ-ն իր վերջին հաղորդագրության մեջ Թայվանը, Հոնկոնգը և Մակաոն որպես երկիր է նշել:
ԱՄՆ-ն նաև բողոքել է Չինաստանի դեմ, ասելով, որ չպետք է վերջինս արտասահմանյան երկրներին ու ընկերություններին արգելի այդ երեք շրջանները սուվերեն երկրներ համարել:
Դա այն դեպքում, երբ Չինաստանի կարծիքով և այդ երկրի անփոփոխ սկզբունքների համաձայն՝ Չինաստանի հարավում գտնվող Մակաոն, Թայվանը և Հոնկոնգը պատկանում են այդ երկրին, իսկ Թայվանն ամեն դեպքում պետք է միավորվի Չինաստանի հետ:
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը, բողոքելով ԱՄՆ-ի այդ պահանջի դեմ, ասել է. «Բոլոր արտասահմանյան ընկերությունները պետք է հարգեն Չինաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանության իրավունքը»: