ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին
Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել այդ երկրի անկախության պահպանման գործում իր երկրի աջակցությունը:
Գեորգի Կվիրիկաշվիի հետ հրավիրված մամուլի համատեղ ասուլիսում Մայք Պոմպեոն ասել է.«Պաշտպանում ենք Վրաստանի անկախությունը և Ռուսաստանին հորդորում ենք նահանջել սահմաններում վերահսկիչ դիրքորոշումներից»:
Պոմպեոն նաև հայտարարել է .«Ռուսաստանը պետք է վերահսկի Վրաստանի սահմաններով իրականացվող զենքի մաքսանենգումը»:
Վրաստանի վարչապետի հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը կայացել է այնպիսի պայմաններում, երբ այդ երկիրը տարիներ շարունակ ձգտել է ՆԱՏՕ-ում անդամակցությանը, սակայն դեռևս չի հաջողվել դա անել:
Ռուսաստանը դեմ է այդ ջանքերին և դեպի արևելք դաշինքի տարածումը համարում է տարածաշրջանում անկայունության պատճառը: