Ֆրանսիայի գնահատմամբ ԱՄՆ-ն մեկուսանալու է Մեծ Յոթնյակում
https://parstoday.ir/hy/news/world-i92956-Ֆրանսիայի_գնահատմամբ_ԱՄՆ_ն_մեկուսանալու_է_Մեծ_Յոթնյակում
Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասել է. «ԵՄ-ի դեմ առևտրական պատերազմի պատճառով ԱՄՆ-ն Մեծ Յոթնյակի խմբում մեկուսանալու է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2018 02:55 Asia/Tehran
  • Ֆրանսիայի գնահատմամբ ԱՄՆ-ն մեկուսանալու է Մեծ Յոթնյակում

Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասել է. «ԵՄ-ի դեմ առևտրական պատերազմի պատճառով ԱՄՆ-ն Մեծ Յոթնյակի խմբում մեկուսանալու է»:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն ուրբաթ օրը Կանադայում լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է. «Իր դաշնակից երկրներից ներկրվող պողպատի ու ալյումինի համար ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանվելու պատճառով, այդ երկրի գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինը մեկուսացվել է Մեծ Յոթնյակի ֆինանսների նախարարների նստաշրջանում»:

«Կանադայում գումարված Մեծ Յոթնյակի ֆինանսների նախարարների նստաշտրջանում Մենուչինին ասվելու է, որ պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրքի սահմանումը ԵՄ-ի անդամ երկրների կողմից օրինական տեսակետից անընդունելի, քաղաքական տեսակետից անարդար և տնտեսական տեսակետից վտանգավոր քայլ է բնութագրվում»,-հայտարարել է Լը Մերը:

Մեծ Յոթնյակի խմբի նստաշրջանը գումարվելու է հունիսի 8-ին և 9-ին՝ Կանադայի Քվեբեկում:

ԱՄՆ-ն հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԵՄ-ից, Կանադայից ու Մեքսիկայից ներկրվող պողպատի համար 25, իսկ ալյումինի համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանում: