ԱԽ-ն հունիսի 19-ին թիվ 2231 բանաձևի հարցով նիստ կգումարի
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ուրբաթ գիշեր տեղեկացրեց, որ ԱԽ-ն թիվ 2231 բանաձևի հարցով հունիսի 19-ին նիստ է գումարելու:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանն ուրբաթ օրն մեկ ամսյա ժամկետով ստանձնեց ԱԽ-ի հերթական նախագահությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մ այիսի 8-ին կրկնելով իր անհիմն հակաիրանական մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և երեքից վեց ամիս ժամկետում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:
Թրամփի այս քայլն արժանացավ ներքին ու միջազգային խիստ քննադատության:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մայիսի 23-ին պարզաբանելով ՀԳՀԾ-ն եվրոպացիների հետ շարունակելու պայմաններն, ասաց. « «Եվրոպացիները պիտի ԱՄՆ-ի դեմ բանաձև ներկայացնեն ԱԽ-ին և պարտավորություն ստանձնեն առաջ չքաշել Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային ներկայության հարցը: Եվրոպան պետք է դիմակայի Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցի, երաշխավորի անհրաժեշտ չափերով Իրանից նավթի գնումը: Իսկ եվրոպական բանկերը պետք է երաշխավորեն պետական ու մասնավոր բաժինների առևտրից գոյացած գումարների ԻԻՀ-ին վճարվելն ու փոխանցվելը»: