Չինաստանը կարևորել է Իրանի հետ առևտրային համագործակցության շարունակվելը
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը:
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իր դժգոհությունը հայտնելով ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի անօրինական ու կամայական շրջափակումների կապակցությամբ, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ՝ Հուա Չունյունգն ասել է.«Չինաստանը հովանավորելով ՀԳՀԾ-ն շարունակելու է Իրանի հետ իր համագործակցությունը»:
Նա նշել է, որ Պեկինն ու Թեհրանն անցյալի պես շարունակելու են առևտրատնտեսական հարաբերությունները:
Մայիսի 8-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է եկել ՀԳՀԾ-ից և նոր պատժամիջոցներ է կիրառելու Թեհրանի դեմ:
Միջազգային շրջանակները լայն հակազդեցություն ցուցաբերեցին Թրամփի աղմկահարույց որոշմանը և ապացուցվեց, որ ԱՄՆ-ի պաշտոնատարները չեն հարգում միջազգային հանձնառությունները: