Չինաստանը կարևորել է Իրանի հետ առևտրային համագործակցության շարունակվելը
https://parstoday.ir/hy/news/world-i93192-Չինաստանը_կարևորել_է_Իրանի_հետ_առևտրային_համագործակցության_շարունակվելը
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2018 07:26 Asia/Tehran
  • Չինաստանը կարևորել է Իրանի հետ առևտրային համագործակցության շարունակվելը

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իր դժգոհությունը հայտնելով ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի անօրինական ու կամայական շրջափակումների կապակցությամբ, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ՝ Հուա Չունյունգն ասել է.«Չինաստանը հովանավորելով ՀԳՀԾ-ն շարունակելու է Իրանի հետ իր համագործակցությունը»:

Նա նշել է, որ Պեկինն ու Թեհրանն անցյալի պես շարունակելու են առևտրատնտեսական հարաբերությունները:

Մայիսի 8-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է եկել ՀԳՀԾ-ից և նոր պատժամիջոցներ է կիրառելու Թեհրանի դեմ:

Միջազգային շրջանակները լայն հակազդեցություն ցուցաբերեցին Թրամփի աղմկահարույց որոշմանը և ապացուցվեց, որ ԱՄՆ-ի պաշտոնատարները չեն հարգում միջազգային հանձնառությունները: