ՄԱԿ.«ԱՄՆ-ն պետք է վերջ տա փախստականների իրավունքների խախտմանը»
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյալի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ այդ երկիր ապօրինի մուտ գործած փախստականների իրավունքների խախտմանն ու նրանց դեմ հնչեցվող անհիմն մեղադրանքներին:
Ֆրանս պրեսի հաղորդմամբ, մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի խիստ քաղաքականության կապակցությամբ, Ռավինա Շամդասանին ասել է.«Այն անձինք, որ ձերբակալվում են ԱՄՆ ապօրինի մուտք գործելու պահին, քրեական հետապնդման են ենթարկվում, իսկ նրանց երեխաներին, որ հաճախ մանկահասակ են լինում բաժանում են նրանցից:
Շամդասանին հավելել է.«Փախստականներին մուտքը կնախելու նպատակով նրանց ձերբակալելու և ընտանիքի անդամներին իրարից բաժանելու քայլը հակասում է միջազգային օրենքներին և ԱՄՆ-ն հնրավորինս շուտ պետք է կասեցնի այդ քայլերը»:
Փախստականների հոսքը կանգնեցնելու համար, Դոնալդ Թրամփի կառավարությունը տարբեր քայլեր է ձեռնարկել այդ թվում չեղարկել է համաձայնությունները և փախստականների աջակցման նախագծերը ինչպես «ԴԱՔԱ» ծրագիրը: