ՀԳՀԾ-ից հեռանալով ԱՄՆ-ն ապացուցեց, որ վստահելի գործընկեր չէ. Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i93418-ՀԳՀԾ_ից_հեռանալով_ԱՄՆ_ն_ապացուցեց_որ_վստահելի_գործընկեր_չէ._Ռուսաստան
ԱԷՄԳ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է. «ՀԳՀԾ-ից հեռանալով, ԱՄՆ-ն ապացուցեց, որ վստահելի գործընկեր չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2018 06:39 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից հեռանալով ԱՄՆ-ն ապացուցեց, որ վստահելի գործընկեր չէ. Ռուսաստան

ԱԷՄԳ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է. «ՀԳՀԾ-ից հեռանալով, ԱՄՆ-ն ապացուցեց, որ վստահելի գործընկեր չէ»:

«Ռաշա Թուդեյ»-ի հաղորդման համաձայն, Միխայիլ Ուլյանովն ԱԷՄԳ-ի Վճռադատ խորհրդի նիստում հավելել է. «ԱՄՆ-ն ոչ միայն հեռացել է Իրանի հետ համաձայնությունից, այլ գործնականում փորձում է կանխել այլ երկրների կողմից այդ համաձայնության հանդեպ պարտավորությունների իրագործումը»:

«ՀԳՀԾ-ից հեռանալով և Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ գործադրելով, ԱՄՆ-ն ցանկանում է այլ երկրներին թույլ չտալ, որպեսզի մինչև վերջ հավատարիմ մնան այս համաձայնությանը»,-հավելել է ԱԷՄԳ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը:

Ուլյանովը նշել է, որ ԱՄՆ-ն իր այս քայլով թուլացրել է ԱԷՄԳ-ի երաշխիքները:  «Ի պատասխան, Իրանը  լիարժեք համագործակցությամբ և միջուկային համաձայնության հանդեպ հանձնառությամբ ապացուցեց, որ տարածաշրջանի ու աշխարհի համար որևէ վտանգ չի ներկայացնում». ասել է նա: