Արևմուտքը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ
Հունիս 09, 2018 07:54 Asia/Tehran
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կրկին անհիմն մեղադրանքներն են հնչեցրել Իրանի դեմ և հայտարարել են, որ արգելելու են Իրանի գործունեությունը տարածաշրջանի երկրներում:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Կանադայում կայացած G7- ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը պնդում են, որ Իրանի գործունեությունը տարածաշրջանում, հատկապես Սիրիայում, հանգեցրել է իրավիճակի անկայունությանը:
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն այն պայմաններում են Իրանին մեղադրում տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների մեջ, երբ Իրաքի և Սիրիայի կառավարությունները բազմիցս բարձր են գնահատել Իրանի դերը ահաբեկչական խմբերի, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:
Պիտակ