Ֆրանսիան անուղղակիորեն նշել է, որ Թրամփի անկայուն անհատականություն ունի
https://parstoday.ir/hy/news/world-i93626-Ֆրանսիան_անուղղակիորեն_նշել_է_որ_Թրամփի_անկայուն_անհատականություն_ունի
Ֆրանսիայի նախագահի գրասենյակն առանց ուղղակի նշելու ԱՄՆ նախագահին, Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում նրա պահվածքը հակասական ու անկայուն է բնորոշել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2018 00:02 Asia/Tehran
  • Ֆրանսիան  անուղղակիորեն նշել է, որ Թրամփի անկայուն անհատականություն ունի

Ֆրանսիայի նախագահի գրասենյակն առանց ուղղակի նշելու ԱՄՆ նախագահին, Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում նրա պահվածքը հակասական ու անկայուն է բնորոշել:

Համաձայն Ֆրանսիայի միջազգային ձայնի հաղորդման, Ֆրանսիայի նախագահության գրասենյակը կիրակի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ Մեծ Յոթնյակի ղեկավարները Կանադայում գումարված գագաթնաժողովում մի փաստաթուղթ մշակեցին ու ստորագրեցին, որին պիտի հավատարիմ մնան և նա ով թիկունք կդարձնի այդ պարտավորություններին, անկայուն ու հակասական անհատականություն է:

«Ֆրանսիան ու Եվրոպան պաշտպանում են Մեծ Յոթնյակի եզրափակիչ հաղորդագրությունը և հույսով են որ դրա տակ իրենց ստորագրությունը դրած երկրները նույնպես կհետևեն Եվրոպայի օրինակին»,-նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Յոթնյակի գագաթնաժողովից հեռանալուց հետո խիստ քննադատության ենթարկելով Կանադայի վարչապետ ու գագաթնաժողովի հյուրընկալ Ջասթին Թրոդոյին, նրան թույլ ու կաշկանդված անձ է որակել ու հետ է վերցրել եզրափակիչ հաղորդագրության տակ դրած իր ստորագրությունը: