Վրաստանի վարչապետը հրաժարական ներկայացրեց
https://parstoday.ir/hy/news/world-i93852-Վրաստանի_վարչապետը_հրաժարական_ներկայացրեց
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2018 02:38 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը հրաժարական ներկայացրեց

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է ներկայացրել:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գեորգի Կվիրիկաշվիլին չորեքշաբթի օրը հայտարարեց, որ վայր է դնում Վրաստանի վարչապետի լիազորությունները:

Ավելի վաղ 2018 թվականի մայիսին իր լիազորությունները վայր էր դրել նաև Վրաստանի գլխավոր դատախազը: Այս հրաժարականները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Վրաստանում երկու դեռահասների սպանությունը հիմնական մարտահրավեր է դարձել այդ երկրի պետայրերի համար:

Բողոքի ակցիաների մասնակիցները քննադատում են այս սպանությունների գործի հանդեպ իշխանության ու դատական համակարգի վերաբերմունքը և ներկայացրել էին Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջը: