Սպիտակ տունը ՀԳՀԾ-ից Թրամփի հրաժարման կապակցությամբ հանդես է եկել հաղորդագրությամբ
Սպիտակ տունն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջնորդությունը վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նվաճումներից է:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սպիտակ տունն այս հաղորդագրության մեջ ՀԳՀԾ-ն «միակողմանի» համաձայնություն է անվանել և ընդգծել է, որ այդ համաձայնությունը որևէ ձեռքբերում չի ունեցել ԱՄՆ-ի համար:
Հաղորդագրության մեջ նաև անդրադարձ է կատարվել տարբեր պատրվակներով, այդ թվում Իրանի հրթիռային պաշտպանական ծրագրի պատճառով ԻԻՀ-ի դեմ Թրամփի վարչակազմի պատժամիջոցներին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը հայտարարվելուց հետո նշել է, որ Իրանի ԱԳ նախարարությանը հրահանգել է առաջիկա քանի շաբաթների ընթացքում բանակցել եվրոպական երկրների, Ռուսաստանի ու Մոսկվայի հետ: Նա ընդգծել է. «Եթե Իրանի ժողովրդի շահերը ապահովվեն, հակառակ ԱՄՆ-ի ցանկության, Իրանը կշարունակի մնալ ՀԳՀԾ-ում»:
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանը սկսվելով Վաշինգտոնն առավել թշնամական քաղաքականություններ է որդեգրել ԻԻՀ-ի դեմ: