Սպիտակ տունը ՀԳՀԾ-ից Թրամփի հրաժարման կապակցությամբ հանդես է եկել հաղորդագրությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i94008-Սպիտակ_տունը_ՀԳՀԾ_ից_Թրամփի_հրաժարման_կապակցությամբ_հանդես_է_եկել_հաղորդագրությամբ
Սպիտակ տունն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջնորդությունը վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նվաճումներից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2018 02:56 Asia/Tehran
  • Սպիտակ տունը ՀԳՀԾ-ից Թրամփի հրաժարման կապակցությամբ հանդես է եկել հաղորդագրությամբ

Սպիտակ տունն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջնորդությունը վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նվաճումներից է:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սպիտակ տունն այս հաղորդագրության մեջ ՀԳՀԾ-ն «միակողմանի» համաձայնություն է անվանել և ընդգծել է, որ այդ համաձայնությունը որևէ ձեռքբերում չի ունեցել ԱՄՆ-ի համար:

Հաղորդագրության մեջ նաև անդրադարձ է կատարվել տարբեր պատրվակներով, այդ թվում Իրանի հրթիռային պաշտպանական ծրագրի պատճառով ԻԻՀ-ի դեմ Թրամփի վարչակազմի պատժամիջոցներին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը հայտարարվելուց հետո նշել է, որ Իրանի ԱԳ նախարարությանը հրահանգել է առաջիկա քանի շաբաթների ընթացքում բանակցել եվրոպական երկրների, Ռուսաստանի ու Մոսկվայի հետ: Նա ընդգծել է. «Եթե Իրանի ժողովրդի շահերը ապահովվեն, հակառակ ԱՄՆ-ի ցանկության, Իրանը կշարունակի մնալ ՀԳՀԾ-ում»:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանը սկսվելով Վաշինգտոնն առավել թշնամական քաղաքականություններ է որդեգրել ԻԻՀ-ի դեմ: